Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Իշխանությունը փակում է ժողովրդավարության ճանապարհը

Իշխանությունը փակում է ժողովրդավարության ճանապարհը
01.03.2014 | 17:26

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մարտի մեկի առթիվ հրավիրված հանրահավաքի ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի խոստումներին, որոնք նա տվել էր դեռ 2007թ.: Հրանտ Բագրատյանը թվերով և վիճակագրական տվյալներով համեմված փաստեր ներկայացրեց: Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը խոստացել էր բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը՝ հասցնելով ավելի քան 200 հազար դրամի, ինչն այդպես էլ չեղավ: Նա նշեց, որ բարձրացվել են միայն պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը:

Հրանտ Բագրատյանը անդրադարձավ կենսաթոշակային նոր համակարգի ներդրմանը, արտահանման խնդիրներին, ԱԺ-ում ընդունված օրենքներին, որոնք հովանավորում են միայն բարձրաստիճան պաշտոնյաների մերձավորներին: Հրանտ Բագրատյանը նշեց, որ այդ համակարգը պետք է լինի կամավոր: Հրանտ Բագրատյանը վիրավորված է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ողջունել էր կենսաթոշակային համակարգը, և ասաց, որ ինքը պատրաստ է դեսպանի համար դասախոսություն կարդալ այդ թեմայով:
Նա հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում փակվել է 4500 փոքր խանութ, փոխարենը բացվել են հիպերմարկետներ:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում ընդդիմության գործունեությանը, ապա Հրանտ Բագրատյանը նշեց, որ իրենց հաջողվում է միայն վատ օրենքները մի քիչ բարելավել, և՝ ոչ ավելին: Ըստ տնտեսագետի՝ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի ժողովուրդը վատ ապրի և չձգտի ժողովրդավարության:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ